Արթուր Ղուկասյանը՝ Օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր
Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր:Նրան այսօր ներկայացրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Արթուր Ղուկասյանը ծնվել է 1972 թ., Երևանում: 1988-92թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում,1989թ.՝ Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամանակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001-ին` Զալցբուրգի Մենեջմենթի և մեդիայի ակադեմիայում:
