Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա իրականացված զինված հարձակումը։ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է և դատապարտելի, նման իրադարձությունները նաև հարված են տարածաշրջանային կայունությանը և հղի լարվածության մեծացմամբ։ Մեր ցավակցությունն ենք հայտնում դեսպանի ընտանիքին և հարազատներին։
