Թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ շրջանի որևէ հատվածի զիջումը սրման կրիտիկական կետի կհասցնի ներքաղաքական իրավիճակը

Հարգարժան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, Ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացն իրական «շահեկան» մակարդակի բարձրացնելու խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց այն սխալ պատկերացումը, թե ԼՂՀ կողմից վերահսկվող բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի։ Իրականում, թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ շրջանի մի մասի զիջումը չի մեղմացնի և, առավել ևս, չի բացառի ԼՂՀ-ն զավթելու՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը։ Հակառակը, թեկուզ միայն մեկ շրջանի կամ շրջանի մի մասի զիջումն Ադրբեջանի մոտ առաջ կբերի նոր «պասիոնարություն» և ավելի կոշտ ու ուժային դիրքերի նոր խթաններ, նոր փաստարկներ և նոր «ախորժակ»։ Այս ամենը կարող է հանգեցնել կանխատեսելի հետևանքների։ Զգալով հայկական կողմի զիջողականությունը՝ Ադրբեջանը կսկսի գործել «եթե մենք վերցրել ենք սա, ապա կվերցնենք նաև մնացածը» սկզբունքով, կդիմի 23 տարիների ընթացքում հայերի կողմից «զավթված» տարածքներում հասցված վնասի ընդգծմանն ուղղված ցուցադրական գործողությունների՝ ներկայացնելով այդ վնասի փոխհատուցման պահանջներ, իսկ հայերի կողմից նշված զինադադարի գիծը, արդեն՝ որպես ադրբեջանական թիկունք, ռազմական առումով ԼՂՀ-ի դեմ ավելի վստահ կօգտագործվի ռազմական գործողությունների ձեռնարկման համար, հանձնված տարածքներ վերադարձված բնակչությունը կօգտագործվի ԼՂՀ-ի դեմ «չղեկավարվող», իսկ իրականում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրվող «պարտիզանական պատերազմի» համար, ինչպես նաև ադրբեջանական կողմից դեպի Հայաստան և ԼՂՀ բացված տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիայի դեմ դիվերսիոն գործողություններ կկազմակերպվեն։ Հետևելով ներկայիս քարոզչական իներցիային՝ Ադրբեջանը համապատասխան բնույթի տարբեր գործողությունների կդիմի, որոնց թվում կարելի է ենթադրել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման, ինչպես նաև «ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի ու դրա հետևանքների համար» հայկական քաղաքական գործիչներին ու զինվորականներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցերի ներկայացումը միջազգային դատական մարմիններ։ Այն, որ միջազգային հարթակներում նման գործողությունները հատում են Ադրբեջանին, հեշտ է համոզվել՝ հիշելով, թերևս, 2008թ. դեկտեմբերի վերջին այդ երկրի կողմից ՄԱԿ-ում տարածված զեկույցները։ Թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ շրջանի որևէ հատվածի զիջումը սրման կրիտիկական կետի կհասցնի ներքաղաքական իրավիճակը ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ ԼՂՀ-ում։ Հայաստանում և ԼՂՀ-ում ի հայտ կգա ներքաղաքական խմորումների «Ադրբեջանին անհրաժեշտ կրիտիկական զանգված», որից նա կփորձի օգտվել։ Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման «Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել «Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան «Բա համբալն ուրիշ ձևա՞ լինում, դե լսի՛ր»․ Արմենակ Դանիելյան (video) «Ավինյա՛ն, դու մայկա-տրուսիկ տպող․․․»․ Գագիկ Ծառուկյան (video) Նիկո՛լ, ու՞մ վրա ես գոռում․ վառված զինվորի մոր դիմաց դու քո խայտառակ վիճակը տեսա՞ր․ Վահե Մովսիսյան (video) «Քա* ես ուտում, գլուխդ պատին ես տալիս, որ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) «Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am