«Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին». Արմեն Աշոտյան
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին՝ նշելով, որ քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին:«15 տարի լինելով քաղաքականության մեջ՝ կարող եմ փաստել՝ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին վարչապետներ՝ ի դեմս Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, նախկին նախարարներ՝ ի դեմս Սեյրան Օհանյանի: Քաղաքականությունը ձգում է նախկին պաշտոնյաներին: Բայց կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարողանում արձանագրել մեծ արդյունքներ, բայց քաղաքական արևի տակ կարողանում են ինչ-որ մի տեղ զբաղեցնել», - ասաց նա:
