Ի՞նչ գործոններ են ազդում կուտակային կենսաթոշակի չափի վրա եւ ինչպես է այն հաշվարկվում:
Այս առնչությամբ «Նորք» Սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական եւ իրազեկման կենտրոն» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Կուտակային համակարգում կենսաթոշակի չափը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են աշխատավարձի չափը եւ աճի տեմպը, անընդմեջ կուտակելու տարիների քանակը, երեխայի խնամքի արձակուրդի տարիները, գնաճը, ֆոնդերի եկամտաբերությունը:
Կուտակային համակարգի մասնակցի ապագա կենսաթոշակային եկամուտը ամենից առաջ կախված է նրա աշխատավարձիմեծությունից. որքան բարձր է աշխատավարձը, այնքան շատ են հատկացումները, հետեւաբար ավելի բարձր կլինի կուտակային բաղադրիչից կենսաթոշակը:
Կուտակային համակարգի արդյունավետության մյուս կարեւոր գործոնը համակարգինանընդմեջհատկացումներկատարելուտարիներիքանակնէ. էական է հատկապես, որ մասնակիցը հնարավորինս երկար տարիներ, առանց դադարի, կատարի կուտակային հատկացումներ` պետության հետ միասին: Այս իմաստով, կենսաթոշակի չափի վրա բացասական ազդեցություն են ունենում գործազրկության տարիները:
Կուտակային համակարգի հայաստանյան մոդելը ներմուծեց կարեւոր լուծում` կապված մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար: Քանի որ երեխայիխնամքիարձակուրդիտարիներին անձը չունի աշխատավարձային եկամուտ, հատկացումները չդադարեցնելու նպատակով նրանց համար սահմանվեցին ֆիքսված չափով հատկացումներ` ամսական 8000 դրամ, որից 3000 դրամը վճարում է գործատուն, 5000 դրամը` պետությունը պետական բյուջեից: Այսպիսով, երեխայիխնամքիարձակուրդումգտնվելուտարիներինեւսմասնակիցըկշարունակիկուտակելիրապագակենսաթոշակիհամար:Գնաճը կուտակային համակարգում ամենակարեւոր գործոններից մեկն է: Քանի որ կուտակային հատկացումները երկարաժամկետ խնայողություններ են, եւ մասնակիցները այդ միջոցները տնօրինելու իրավունք ունեն միայն կենսաթոշակային տարիքում, ուստի կարեւոր է, որ կուտակային կենսաթոշակային միջոցները պահպանեն իրենց գնողունակությունը: Հայաստանումօրենքովերաշխավորվածէկուտակայինբաղադրիչիմասնակիցներիկատարածհատկացումներիվերադարձելիությունը`գնաճովճշտված:
Թե որքան կենսաթոշակ կստանան կուտակային համակարգի մասնակիցները 63 տարեկանում, կախված է ոչ միայն նրանց համար կատարվող կուտակային հատկացումներից, այլ նաեւ այդ խնայողությունների կառավարմանարդյունքներից. որքան արդյունավետ են կառավարվում կենսաթոշակային ֆոնդերը, այնքան ավելի շատ են մասնակցի խնայողություններին ավելացող եկամուտները:
Կուտակային համակարգի մասնակիցների համար մշակվել է կուտակային կենսաթոշակի հաշվիչ, որի օգնությամբ կարելի է կատարել կանխատեսում-հաշվարկներ ապագա կուտակային կենսաթոշակի վերաբերյալ: Գործիքը մշակելիս հաշվի է առնվել այս բոլոր գործոնների ու դրանց փոփոխության ազդեցությունը կենսաթոշակի չափի վրա, ուստի կարելի է արդեն այսօրվանից մոտավոր պատկերավում կազմել, թե համակարգի մասնակիցը, կյանքի տարբեր սցենարների պարագայում, որքան կենսաթոշակ կստանա: Հաշվիչը, ի թիվս մի շարք մանրամասն հաշվարկների, տալիս է գլխավոր հարցի պատասխանը` աշխատավարձիքանիտոկոսըկստանաքորպեսկենսաթոշակ:
Հաշվիչը հասանելի է www.epension.amմիասնական սոցիալական պորտալում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը