«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ մոտ երկու տարի հակասահմանադրական ճանաչված օրենքով ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներից պարտադիր կերպով գումարներ է գանձել: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան, եւ ՍԴ-ն այդ պարտադիր պահանջը համարեց հակասահմանադրական»,- այս մասին օգոստոսի 4-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ խոսելով կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ներդրման մասին, որը 2012-ից մինչ օրս երկու անգամ վերաորակվել է՝ պարտադիրը դարձնելով կամավոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ մինչ այս պահը քանի մարդ է ստիպված բիոմետրիկ անձնագիր եւ նույնականացման քարտ ստացել: Պարզեցինք` առաջին տեսակից ձեռք է բերել մոտ 284 հազար, իսկ երկրորդից` 725 հազար հոգի՝ վճարելով ընդհանուր 28 հազար պարտադիր գումար: Ասել է թե՝ հակասահմանադրական օրենքով քաղաքացիները մոտ 9 մլրդ 275 մլն դրամ են վճարել ՀՀ ոստիկանությանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը