«Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում։ Ակտիվ քաղաքական միավորների հետ դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկցությունը այդպես էլ չի ընդունվում։
Իրավիճակից որպես ելք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է, որ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կամ Գագիկ Ծառուկյանի դաշինք, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընտրություններին մասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ուժերը փորձի ՔՊ-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքի ցուցակի անցողիկ հորիզոնականում, թեև նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց։
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին նախագահական ընտրություններից հետո հայտարարել էր, որ դա իր կյանքի վերջին մասնակցությունն է նախագահական ընտրապայքարին։ Չի բացառվում, որ իր կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներին «տեղավորելուց» հետո նա հեռանա ակտիվ քաղաքականությունից։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը