Վիկտոր Դալլաքյանը երեկվա ասուլիսում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնց շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 168 Ժամ»-ը զրուցել է ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ:
Դալլաքյանն ասաց, թե, իբր, Սերժ Սարգսյանը «սարսափել է» իր նախորդ ասուլիսից և փորձել է խոչընդոտել այն: Ըստ նրա, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը երեք անգամ զանգահարել է իրեն, սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել, այնուհետ Գևորգյանը հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով կապ հաստատել իր հետ, սակայն Դալլաքյանն այդպես էլ չի արձագանքել:
Անդրադառնալով թեմային՝ նախագահի խոսնակն ասել է. «Նախ՝ եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը: Որքան ես կարողացա ճշտել պարոն Գևորգյանից, քանի որ այդ ասուլիսից առաջ պարոն Դալլաքյանը դեռ հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նախագահի ներկայացուցիչ ԱԺ-ում, պարոն Գևորգյանը պարզապես փորձել է իր ենթակայից ճշտել հաջորդ օրն Ազգային ժողովում սպասվելիք աշխատանքների, ԱԺ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ, այսինքն՝ Դալլաքյանի բուն աշխատանքային պարտականությունների հետ կախված որոշ հարցեր: Այսինքն՝ պարոն Գևորգյանի զանգն իր ենթակային հետապնդել է բացառապես, այդ նպատակը, և, եթե պարոն Դալլաքյանը զանգերին չի պատասխանել, մի տեսակ «եթե-ապա» կոնֆիգուրացիաներով ենթադրություններ անել, թե զանգն ինչ նպատակով է եղել, այդքան էլ գեղեցիկ չէ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը