Ում է մեղադրում կամ մոլորեցնում Փայտյանը

«Գոմեշի մսի» գործի պատճառով 2012 թվականին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից պաշտոնանակ արված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը կրկին ասպարեզ է եկել: Դեռեւս 2011թ. մսի մատակարարները խաբել էին ՊՆ-ին՝ տավարի մսի փոխարեն տրամադրելով գոմեշի ավելի էժան միս: Այս գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանը, որը ինքնագլուխ չի գոմեշ իրացրել, այլ մատակարարումը եղել է Փայտյանի թույլտվությամբ, որը մատակարարման գծով պատասխանատուն էր: Արդյունքում Արշալույս Փայտյանը ընդամենը հեռացվեց աշխատանքից, իսկ Ալբերտ Օհանջանյանը փոխահատուցեց ՊՆ-ին հասցված վնասը: Թվում էր, թե 2011թ. բացահայտված գոմեշի մսի աղմկահարույց դեպքից, Սերժ Սարգսյանի հայտնի, բարկացած խորհրդակցությունից հետո Փայտյանը պատասխանատվության կենթարկվեր, բայց դա տեղի չունեցավ, Փայտյանը մնաց ազատության մեջ ու շարունակեց զարկ տալ իր ընտանեկան բիզնեսների զարգացմանը, իսկ հիմա անգամ՝ քաղաքական հավակնություններ է ներկայացնում: Նա իր մասին հիշեցրեց մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ պաշտոնաթող գնադապետ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուրի) կողմից ստեղծվող նոր նախաձեռնության մասին՝ «Միասնական Արմենիա»: Բանակի կողոպտիչներից մեկը հանկարծ հանդես եկավ բարոյական արժեքներ տարածողի դերում ու սկսեց փիլիսոփայել նորաստեղծ շարժման համամարդկային ու հայրենասիրական նկրտումների մասին: Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց.<< «Միասնական Արմենիա»-ի գաղափարական ուղենիշ-ծրագիրը ոչ միայն ազգային է, այլ համամարդկային: Ազգայինը տեղավորվել է համամարդկայինի մեջ, համատեղվել է հայ տեսակի գենետիկ հատկություններն ու կարողությունները: Կամքն աստծո ու սուրբ պատվիրանների ոգով առաջնորդվելը նշանակում է լինել անբիծ, բացարձակ ճշմարիտ: Դա այն է, ինչ այսօր պետք է աշխարհում առաջինը խաչակնքման իրավունք ստացած, աշխարհով մեկ ցիրուցան եղած մեր ժողովրդին, և դա է առաջարկում «Միասնական Արմենիան» >>: Հիշեցնենք, որ շարժման նախաձեռնողները գերակա նպատակ են հռչակել Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության գաղափարի կյանքի կոչումը ի դեմս երկպալատ պառլամենտի ձեւավորման, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն Հայաստանից, այլեւ Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցները: Փայտյանն էլ առիթը բաց չթողեց եւ մարտական ընկերների նախաձեռնության առիթով հիշեցրեց իր մասին՝ հայրենսաիրության ու համամարդկային արժեքների մասին պաթետիկ գրառումով, նա մարտահրավեր նետեց հայտնի ճշմարտությանը, որ կարեւոր ոչ թե մտքերն են, այլ մարդիկ, ովքեր կրում են այդ մտքերը: Ու եթե մարդը վարկաբեկված է, ապա նրա ցանկացած լավ բառ մի փութ մեղրով կուլ չի գնա:Բայց գնաց: Հաջողված փորձից հետո նա հիմա էլ լծվլ է արդարանալու ձին: <<Հրապարակ>> օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով գոմեշի մսի պատմությանը Փայտյանը գրեթե սենսացիոն հայտարարություն է արել՝ << …ամբողջ աշխարհն է այդ տեսակ «գոմեշի» միս օգտագործում>>: Ի՞նչ տեսակ է եղել այդ «գոմեշի» միսը հարցին էլ պարզաբանել.<< Ես չգիտեմ, թող մասնագետները ասեն, հրապարակումներ եղան, հոդվածներ գրվեց, որևէ մեկը չէր կարող առանց համապատասխան լաբորատոր ստուգման եզրակացության բանակին տրամադրելու վատ սննդամթերք, այդպիսի բան հնարավոր չէ ու չի էլ եղել>>: Զարմանալի է, որ սա ասում է մի մարդ, ում ստորագրությունն է դրված աղմկահարույց այդ գործի վերաբերյալ բոլոր փաստաղթերում, այսինքն նա է եղել այն պաշտոնյան, ով պատասխանատվություն է ստանձնել այդ մատակաարումների համար, հետեւաբար ինքն էլ պարտավոր էր ի պաշտոնե բոլոր այդ մասնագետներից, որոնց մասին ինքը հիշատակում է պահանջել լաբորատոր փորձաքննության արդյունքներ: Այս հայտարարությունը նշանակում է, որ կամ Փայտյանը հանրությանն անամոթաբար մոլորեցնելու խնդիր է լուծում, կամ էլ ակնարկում է, որ ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես իր գլխին սարքել են: Ի դեպ, Միասնական Արմենիա նախաձեռնության մասին Փայտյանը անվանական չի անդրադարձել, ասել է միայն, որ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, հավանաբար նա ցանկանում է վերադառնալ զինվորական ծառայության ու դրանով է պայմանավորված իր ակտիվացումը: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am