Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցին հարակից ճանապարահատվածը, որտեղով նաև երեխաներն են գնում գալիս, վերածվել էր սահադաշտի, տեղի էր ունեցել ավտովթար, իսկ նկարահանման ժամանակ նաև երեխաներ սայթաքեցին և , բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չստացան: Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Մխիթար Գալոյանը, չիմանալով ճանապարհի մերկասառույցի մասին՝ Nissan մակնիշի 34 CT 007 համարանիշի ավտոմեքենայով փորձել էր բարձրանալ, սակայն մեքենան սահել և բախվել էր ВАЗ 2106 մակնիշի 35 UP 973 համարանիշի ավտոմեքենային: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում վարորդը ասում էր, որ ԱՊՊԱ-ն հրաժարվել է վնասը փոխհատուցել, իսկ ինքը չգիտի անգամ, թե ո՞վ է վնասը փոխհատուցելու, կամ արդյո՞ք ինքը մեղավորություն ունի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը