ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը և տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այսօր Հայելի ակումբում խոսեցին վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունից, Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:
Այսպիսով՝ Վարդան Բոստանջյանի կարծիքով վարչապետի կատարած աշխատանքները դեպի դրականն են տանում:«Հասարակության մեջ բավականաչափ նկատելի է, որ դրական միտումներ կան, որ մեր երկիրը դուրս կգա ոչ ցանկալի վիճակից: Ի տարբերություն այլ որոշում կայացնողների՝ նոր կառավարությունն ախտորոշեց, որ երկրի վիճակը լավագույններից չէ: Իսկ ցանկացած խոստովանություն նշան է մի բանի, որ պատրաստակամություն կա ճիշտ ուղիով գնալու»,- ասաց նա:
Այնուհետև Վարդան Բոստանջյանն, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նշեց որ առաջին նախագահին դժվարությամբ է հասկանում. «Այս պահին ասում են լուծման ճանապարհներ, բայց ի՞նչ է նշանակում այդ լուծման ճանապարհը, հետ հանձնել ի՞նչը՝ արյո՞ւնը, մարդկա՞նց»:
Սակայն Աղասի Արշակյանը չհամաձայնեց նրա հետ կապված կառավարության աշխատանքների հետ՝ նշելով, որ Կառավարությունը սայթակումներ է սկսել:
«Դու հայտարարում ես պրիմիտիվ գողության մասին, բայց հետո նախարարը 4000 հազար եվրոյի փոխարեն 1700 եվրոյով է թռչում Եվրոպա: Դու չես անդրադառնոում դատախազի պոստերին, ուր սերնդեսերունդ է փոխանցվում պաշտոնը, բայց դու տեսնում ես դպրոցի ուսուցչին, մանկավարժի ընտանիքին ու դարձնում քննարկման առարկա: Ես ինչո՞ւ պետք է այդքանից հետո հավատամ կառավարությանն ու նրա հայրենասիրական մղումներին»,-ասաց նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը