Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանն արդեն 20 օր է` գտնվում է հացադուլի մեջ:
«Նա այսկերպ իր բողոքն է հայտնում վաղաժամկետ ազատ արձակման դիմումը մեկ տարով հետաձգելու համար, ինչպես նաեւ պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ»,- «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Էմիլ Բեգլարյանը:
Թե ի՞նչ հիմով է ցանկանում հանդիպել Ֆելիքս Ցոլակյանի հետ, ցմահ ազատազրկման դատապարտվածը չի մանրամասնել:
Արմեն Տեր-Սահակյանը ՔԿՀ որոշումը ներկայումս բողոքարկում է Վերաքննիչ դատարանում: Գործով նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:
Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը