Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել Նախագահի աշխատակազմի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:Դալլաքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել Վիկտոր Դալլաքյանի նախորդ ասուլիսը։ Նրա խոսքով՝ դա փորձել է անել Արմեն Գևորգյանի միջոցով, վերջինս նրան նամակ է ուղարկել՝ խնդրելով խոսել, Դալլաքյանը, սակայն, չի արձագանքել։
«2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսից մեկ օր առաջ ինձ անընդհատ զանգահարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ քաղաքային եւ ձեռքի հեռախոսահամարներից։ Ամբողջ օրը Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։ Ուրեմն ժամերն եմ ձեզ ասում՝ զանգել է 18։51, 19։44, 20։31։ Զանգերին չպատասխանելուց հետո, ստացել եմ հետեւյալ հեխառոսագիրը. «Բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել։ Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու- Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից»,- հայտարարել է նա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը