«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահի վարձակալության եւ հյուրասիրության կազմակերպման համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ծախսել է 888 հազար դրամն իր անձնական միջոցներից :«Նախընտրել եմ այս սրահը, որպեսզի ավելի ազատ լինենք, մեր նախարարությունը հնարավորություն չունի այս թվով մարդ ընդունելու: Սա իմ անձնական որոշումն է»,-ասաց նախարարը:
Նշենք,որ Վահան Մարտիրոսյանը 2016 թ-ի ամփոփիչ ասուլիսի կազմակերպման համար ընտրել էր հանրապետության ամենամեծ եւ ամենաթանկ սրահը:
Անդրադառնալով հարցին, թե որն է նախարար աշխատելու իմաստը, եթե նման հնարավորություններ ունի, Մարտիրոսյանն ասաց. «Ես հասել եմ հաջողությունների իմ բիզնես-կարիերայում եւ հնարավորություն եմ ստացել իմ հնարավորությունները եւ գիտելիքները ներդնել պետական կառավարման համակարգում, ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը