2016 թվականի նոյեմբերին փորձնական տարբերակով երկու կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան՝ «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և հավելեց,որ կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատել են 38 ժամում:
«Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալները», - տեղեկացրեց Վահան Մարտիրոսյանը:
Լարսի անցակետը հատել է Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող շուրջ 240 մեքենա, ինչպես նաև դեպի Հայաստան բեռնափոխադրում իրականացնող 185 մեքենա,ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Արդեն մեկ շաբաթ այս հատվածում կուտակվել էր 500-ից ավելի բեռնատար։
« Լարսի խնդիրը իր վրացի գործընկերների մշտական ուշադրության կենտրոնում է: Քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ, սակայն այս պահին Փոթի նավահանգիստը լաստանավեր չի ընդունում, քանի որ փոթորիկ է: Քննարկվում է նաեւ ավիափոխադրումներ իրականացնելու տարբերակը»,տեղեկացրեց Վահրամ Մրտիրոսյանը:
Անդրադառնալով Լարսի անցակետում ռուս սահմանապահների կողմից կոռուպցիոն չարաշահումների մասին լուրերին՝ նախարարը նշեց, որ հարցը բարձրացրել է Ռուսաստանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը