Հին թնջուկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում

ՀԱԿ-ի դեկտեմբերի 17-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական ելույթը հանրային բուռն քննադատության թեմա է դարձել: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել՝ առաջին նախագահը  2017 թվականի խորհրդարանական ընտրությունների օրակարգի գերխնդիր հռչակեց Արցախի հարցի կարգավորումը՝ իր ավանդական մոտեցմամբ: Խոսքը տարածքների վերադարձի և  ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի ամրագրման մասին է, որի կողմնակիցը Տեր-Պետրոսյանը եղել է միշտ: 1998 թվականին Արցախի ազատագրված տարածքները վերադարձնելու շուրջ քաղաքական և իշխանական այն ժամանակվա էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնության պատճառով  Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Իշխանությունը հանձնելուց 18 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել, և նա գտնում է, որ իր կողմից առաջ քաշված թեզը, որը հայտնի է իբրև պարտվողական կամ զիջողական մոտեցում, եղել և մնում է լուծման միակ և  այլընտրանք չունեցող բանաձևը: Ընդ որում, նրա այս մոտեցումը տարիների ընթացքում այնքան է կարծրացել, որ առաջին նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնահատում է որպես ռացիոնալ քաղաքական գործիչ: Իհարկե դժվար է ասել, թե թոշակի անցնելն ինչպես է անդրադարձել էքսնախագահի քաղաքագիտական մտքի վրա, բայց հիշեցնենք, որ «ռացիոնալ քաղաքական գործիչ» Ալիևը հայ խաղաղ բնակիչներին խոշտանգած ադրբեջանցի զինվորականներին, իսկ դրանից առաջ էլ Բուդապեշտում հայ սպային կացնահարած Սաֆարովին մեծարանքով հերոսի կոչում է շնորհում, ինչպես նաև առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Ստեփանակերտը՝ Խանքենդին, պատմական ադրբեջանական տարածք է: «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը՝ Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։ Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, և արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին՝ ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

  1. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
  2. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
  3. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշա­նա­բանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճա­նապարհ գոյություն չունի»,- արձանագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Շեշտադրումների իմաստով Տեր-Պետրոսյանի պատմական, էքսկուրսներով հագեցած մեկժամանոց երակարաշունչ ելույթում նորություն գրեթե չկար՝ բացառաությամբ թերևս ելույթի վերջում սիրված ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան անհարկի հիշատակմանը: Նորությունը հավանաբար պետք է սպասել Տեր-Պետրոսյանի առաջարկների վերաբերյալ քաղաքական դաշտի, հատկապես իշխանության արձագանքների  և  գնահատականների, ինչպես նաև տողատակերում թաքնված ակնարկների մեջ, որոնցով պայմանավորված էլ նախկին նախագահը  վերստին հիշել է իրեն այնքան սրտամոտ «Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության ճշմարտությունները»: Տեր-Պետրոսյանը շատ պարզ հայտարարում է, որ պատրաստ է աջակցել գործող իշխանությանը՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի գնալ տարածքների զիջման, իր կարծիքով խիստ անհրաժեշտ քայլին. «Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կու­սակ­ցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ և պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբևէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարա­րությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու և դրա ընդդիմախոսներին հակադար­ձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե «Հայ ազգային կոնգրեսի», այլ առաջին հերթին հենց իրենց գործը»,- իշխանության բոստանը քար է նետում ՀԱԿ առաջնորդը: Թեպետ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ը չի գնալու ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության, այնուամենայնիվ սա Սերժ Սարգսյանին ուղղված շատ կոնկրետ համագործակցության առաջարկ է: Այսպիսով՝ հողերի վերադարձի հարցում  Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումը ՀԱԿ-ի՝ «ցանկալի և նախընտրելի»  ըննդիմություն քարտբլանշն է դառնում: Եթե արտաքին օղակը Սերժ Սարգսյանի շուրջ սեղմվում է, և նա գնալու է զիջումների, ապա ընդդիմության ճամբարում Տեր-Պետրոսյանի ներկայությունն ու մոտեցումները քաղաքական անփոխարինելի նվեր են նրա համար: ԼՂՀ հարցի կարգավորումը ազգային գերխնդիր է, և դրա լուծման պատասխանատվությունը, առավել ևս եթե հայկական կողմը տարածքային զիջման է գնալու, օդ ու ջրի նշանակություն ունի ցանկացած գործող իշխանության համար: Հետևաբար Սերժ Սարգսյանը իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որ ՀԱԿ-ը հնարավորինս լայն ներկայացվածություն ունենա ապագա ԱԺ-ում: Սա գլխավոր քաղաքական խնդիրն է, որին ՀԱԿ առաջնորդը փորձեց լուծում տալ: Փաստորեն, 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀԱԿ ստացած ձայները, քաղաքական բառապաշարով ասելու դեպքում, խորհրդանշելու են հասարակության այն զանգվածների կարծիքը, ովքեր կողմ են տարածքների վերադարձմանը: Վստահաբար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ձեռնտու է ունենալ հենց այսպիսի ընդդիմություն: Իսկ թե Հայաստանում ինչպես են անցկացվում ընտրությունները, քննարկման առանձին թեմա են, որոնց վերաբերյալ Տեր-Պետրոսյանի նախկին ելույթներում մանրակրկիտ վերլուծություններ ունեն: Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման «Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել «Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան «Բա համբալն ուրիշ ձևա՞ լինում, դե լսի՛ր»․ Արմենակ Դանիելյան (video) «Ավինյա՛ն, դու մայկա-տրուսիկ տպող․․․»․ Գագիկ Ծառուկյան (video) Նիկո՛լ, ու՞մ վրա ես գոռում․ վառված զինվորի մոր դիմաց դու քո խայտառակ վիճակը տեսա՞ր․ Վահե Մովսիսյան (video) «Քա* ես ուտում, գլուխդ պատին ես տալիս, որ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) «Էշ ա, էշ-էշ դուրս ш տվել»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր Պուտինը կմեկնի Չինաստան ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Նոր մանրամասներ՝ ինչպես է Փաշինյանի անվտանգությունը Նիկոլին հեռացրել այդ թաղամասից, որ․․․ Դանիելյան (video) Վթարային ջրանջատում #ՀԻՄԱ․ Շրջայց՝ Կենտրոնում․ ինչ են ասում երևանցիները Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, Մանուկյանին (video) «Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ. Հետք 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am