Մայրաքաղաքի Ամանորի տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներն ավարտված են: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: Այսօր կմեկնարկի նաև Երևանում առաջին անգամ անցկացվող «Սառցե քաղաք» Ամանորի հեքիաթային ծրագիրն Ազատության հրապարակում: Զեկուցվել է, որ արդեն իսկ հանրությանն է ներկայացվել «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը, տպագրվել է բրոշուր-ուղեցույց, որում ներառված են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, օգտակար տեղեկատվություն զբոսաշրջիկների համար: «Նոր Տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի հանրության համար մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում: Ծրագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի կլինի նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ www.yerevan.am:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը