Հորդանանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Իրանի դեսպանին
Հորդանանում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ-ն` տեղեկացնելու Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության և Մեշհեդում հյուպատոսության վրա իրագործված հարձակումը դատապարտելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Հորդանանի Petra ազգային գործակալությանը: «Հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանության և հյուպատոսության վրա դիվանագիտական հարաբերությունների մասին միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ: Հորդանանը նաև աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:
