Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։ Ժամը 02։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Արմեն Ավետիսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 67 MM 777 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է առջևով ընթացող Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 27-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel մակնիշի 34 PO 185 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Կ․Հայրապետյանն ու նրա ուղևոր 33-ամյա Աննա Մկոյանը մարմնական վանասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավթյանի գլխավրությամբ։
Փաստիի առթիվ ՃՈ հետաքննիչ Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը