Ստամբուլում գնդակոծել են ոստիկանական պարեկը
Այսօր՝ հունվարի 6-ին, անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանական պարեկը Ստամբուլում։ Դեպքը տեղի է ունեցել Բեյօղլուի շրջանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում։ Նախնական տվյալներով, հարձակման հետեւանքով տուժել է մեկ իրավապահ, նա վիրավորվել է ձեռքից եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հաչրձակման դրդապատճառների, նաեւ հարձակվողների ինքնության մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Dogan գործակալությունը։
