Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի NI-113-KI պետհամարանիշով բեռնատար (վարորդ` Ս. Յ., Սերբիայի քաղաքացի), «Vento» մակնիշի 31 US 527 (վարորդ՝ Ս. Խ.), «Opel Vectra» մակնիշի 34 SP 468 (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Բ.) և «Opel Astra» մակնիշի 35 LL 597 (վարորդ` Ա. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Vento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվի մեջ:
Փրկարարները «Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ին, ուղևոր՝ 1973 թ. ծնված Ն. Բ.-ին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. տուժածները հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկներն Ա. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Բ.-ը մահացել է:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը