Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը
Kicker-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը Բեռլինի «Հերտայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում: «Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Իլկայ Գյունդոգան, Յուլիան Վայգլ, Սինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին Բեռլինում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին:
