Հայ ազգի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է. Լևոն Տեր-Պետրոսյան
«Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը», - ՀԱԿ հիմնադիր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ՀԱԿ այսօրվա համագումարում իր ելույթը դառը համարեց։ ՀՀ առաջին նախագահը իր ելույթն այսպես ավարտեց՝ հայ ազգի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է։
