«Եվրոբանկն արդեն բացահայտորեն խրախուսում է կոռուպցիան». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ նիստում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ վարկ վերցնելիս պետք է ունենալ քանակական ցուցանիշ, թե վարկն ինչ է բերելու, ինչ ժողովրդատնտեսական էֆեկտ է ստացվում, իսկ այս վարկն այդ հաշվարկը չունի: Հիշեցնենք, որ վերակառուցման և զարգացման միջազգային բանկը համայնքային մարզային ճանապարհների համար 25 տարով հատկացնում է 40 մլն դոլար վարկ՝ 190 կմ ճանապարհ վերակառուցելու համար: Ինչպես հայտարարեց՝ վերանորոգումները պարտավոր են ֆինանսավորել բյուջեից, չի կարելի 25 տարվա վարկը վերցնել վերանորոգման համար, որովհետև մինչև 25 տարին լրանա, այդ ճանապարհը 3 անգամ էլ կվերանորոգվի. «Եվ 25 տարի հետո, եթե Պողոս Պողոսյանն ուզենա անդրադառնալ, թե վարկն ինչպես է օգտագործվել, հնարավորություն չի ունենա ստուգելու»: Այնուհետև Բագրատյանը դժգոհեց Եվրոբանկի աշխատանքից. «Կարծում եմ՝ նրանք արդեն բացահայտորեն խրախուսում են կոռուպցիան ամենուրեք, նրանց վարկավորման մեխանիզմները թույլ են, անպիտան, և ես ուշադրությունը հրավիրում եմ նաև Երևանում գտնվող եվրոպական դեսպաններին, թե ի՞նչ եք անում, անընդհատ պայքարում եք կոռուպցիայի դեմ, և ձեր վարկային մեխանիզմները և այլն անդուր են ինձ համար: Անդուր է նաև, որ Եվրոբանկը, ավելին՝ ՀԲ ֆինանսական կորպորացիան, անսալով ԿԲ կապիտալը բարձրացնելու սխալ որոշմանը, իրենք մասնակցում են սրան: Ինչի՞ են մասնակցում, չես հասկանում: Մասնակցում են մի գործընթացի, որի արդյունքում վարկերը Հայաստանում թանկանում են, գալիս են, փայ են մտնում բանկերի մեջ»:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am