Հուսով եմ Վանո Սիրադեղյանը հետևում է. Արամ Մանուկյան
ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ ուղիղ եթերը հասու է նաև Վանո Սիրադեղյանին. «Հուսով եմ, որ մեր ուղիղ եթերը հասու է նրան, ու նա հետեւում է մեր աշխատանքներին»: Այնուհետև տեղեկացրեց, որ դահլիճում են գտնվում Մարտի մեկի զոհերի ու բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները: Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գեւորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գեւորգյանը եւ այլն:
