Իսրայելի ու Ռուսաստանի նոր դավադրությունը ԼՂ-ի դեմ

Օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ` Սառա Նեթանյահուի հետ այցելեց Ադրբեջան, որտեղից մեկնում է Ղազախստան։ «Ադրբեջանը և Ղազախստանը երկու կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Մեր նպատակն է ամրապնդել կապերը նրանց հետ քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում»,-ասել է Նեթանյահուն Բաքու մեկնելուց առաջ։ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տետ-ա-տետ ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևը ողջունել է Նեթանյահուի այցը Ադրբեջան՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետն արդեն երկրորդ անգամ է գտնվում Ադրբեջանում. «Վստահ եմ, որ այցը կլինի շատ արդյունավետ, կամրապնդի մեր հարաբերությունները։ Հունվարին մենք հանդիպեցինք Դավոսում, իսկ այժմ հանդիպում ենք Բաքվում։ Վստահ եմ, որ ձեր այցը կանցնի լավ և ձեռք կբերվեն լավ արդյունքներ»։ Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է երկրորդ անգամ Ադրբեջանում գտնվելու համար. «Իսրայելի ու Ադրբեջանի, երկու ժողովուրդների միջև գոյություն ունեն ամուր հարաբերություններ, մոտ բարեկամություն։ Հրեաներն այստեղ զգում են հարմարավետ։ Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր արժեքներ։ Ադրբեջանում ապրող հրեաները կամրջի դեր են խաղում մեր ժողովուրդների միջև։ Դրա համար էլ կան բազմաթիվ հարցեր, որոնց մենք պետք է քննարկենք»։ Ալիևի խոսքերով՝ հրեական համայնքն ադրբեջանական հասարակության շատ ակտիվ մասն է և շատ մեծ ներդրում է ունենում երկրի զարգացման մեջ, ինչը հիրավի շատ կարևոր գործոն է երկկողմ հարաբերություններում։ Նեթանյահուն Բաքվում այցելել է «Շեհիթների ծառուղի», ծաղկեպսակ է դրել այնտեղ և գլուխ է խոնարհել՝ որպես հարգանքի տուրք։ Մի կողմ թողնելով երկուստեք հիացմունքը` գանք այս այցի գործնական արդյունքներին: Իսրայելական timesofisrael.com կայքը հայտնել է, որ Բաքվում կայացած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կարևոր թեմաներից մեկը եղել է Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցը։ Իլհամ Ալիևն ամփոփիչ մամուլի ասուլիսում որպես նվաճում նշել է Իսրայելից 4.85 միլիարդ դոլարի սպառազինություն գնելը։ Ալիևը նշել է, որ դա վերջնական ցուցանիշը չէ։ Իսրայելական կայքը հայտնել է, որ Բաքուն դիտարկում է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ-ի համակարգ գնելու հարցը, որը նախատեսված է հրթիռներ ոչնչացնելու համար։ Ալիևը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Ալիևի խոսքերով՝ այդ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի։ Ալիևը համագործակցության ընդգրկուն լինելն ի ցույց դնելու համար հայտնել է, որ երկու երկրների միջև ստորագրվել են 4.85 միլիարդ դոլարի զենք գնելու մասին պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իսկ իրագործված է. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և գոհ ենք համագործակցության այս մակարդակից։ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են շատ ոլորտներում»։ Բաքվում, ի դեպ, ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն ի ցույց են դրել այդ համագործակցության պոտենցիալը։ Դրանցից մեկով` կստեղծվի տնտեսական համատեղ հանձնաժողով, որը կնպաստի ապրանքաշրջանառությունը և դիվերսիֆիկացմանը։ Խոսք է գնում Ադրբեջանից Իսրայել նավթի արտահանման մասին է։ Օրակարգում են եղել`երկկողմ կապերը, գյուղատնտեսական ոլորտում, զբոսաշրջության էլ պոտենցիալի զարգացումը։ Ուշագրավ էր նաև տեղեկությունը, որ Իսրայելը դիտարկում է այն խողովակաշարին միանալու հնարավորությունը, որն Ադրբեջանից կառուցվում է դեպի Արևմուտք Միջերկրական ծովի գազահանքերից արդյունահանված իսրայելական գազն արտահանելու համար։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա մամլո ծառայության տարածած հայտարարությունում չի նշվում, թե Նեթանյահուն որ նախագիծն է նկատի ունեցել, սակայն խոսքը կարող է լինել Հարավային գազային միջանցքի մասին, որը կառուցվում է ադրբեջանական գազը Վրաստանի ու Թուրքիայի տարածքով փոխադրելու համար։ Իսկ Նեթանյահուն նշել է հետևյալը. «Այսօր մենք խոսում ենք ոչ միայն Ադրբեջանից Իսրայել նավթի վաճառքի մասին, որը մեր նավթային ներկրման կարևոր մասն է։ Մենք խոսում ենք ընդհանուր ենթակառուցվածքի օգտագործման մասին՝ գազի արտահանման և իսրայելական գազի արտահանումն այն մեծ խողովակաշարին միացնելու հարցը, որի կառուցումը ներկայումս ընթանում է Ադրբեջանից դեպի Թուրքիա»։ Այսպիսով, Ալիևի քայլերի տրամաբանությունը միանգամայն հասկանալի են: Նա ոչ միայն դաշնակիցների փնտրտուքի մեջ է, այլև մի քանի միլիարդ դոլարի զենք գնելով` ցույց է տալիս Հայաստանին ու Ռուսաստանին, որ կարող է այլ տեղի էլ զենք ձեռքբերել: Թերևս, Ալիևի դեմարշն է ստիպել, որ Ռոգոզինը կրկին շտապի Բաքու՝ քննարկելու Հայաստանին «Իսկանդերների» մատակարարումը... ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով, հայտնում է Kommersant-ը, տեղեկացնելով` «Ռոգոզինը հանդիպելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման հիմնական թեման լինելու է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդին՝ Հայաստանին, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը»։ Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Ռոգոզինը կնվիրի բանակցություններին... «Ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի օրակարգում առանձնացված է երկու միջոցառում․ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը»,-գրում է թերթը։ Բացի այդ պարբերականի տվյալներով՝ Բաքվում կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով։ «Ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը կլինի պարզաբանելը Ռուսաստանի դիրքորոշումը՝ կապված այս տարի Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հետ։ Ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,-ասվում է հոդվածում։ Ահա, թե ինչպես են ռուսները շտապում «նեղացած» Ալիևի սիրտը շահել: Հավանաբար, ռուսների պատասխանը մեր «Իսկանդերին» կլինի` ևս մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի նոր համաձայնագրերի շուրջ պայմանավորվածությունները Բաքվի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Սևանին լուրջ վտանգ է սպասվում․ սրա հետևանքները պատկերացնու՞մ եք․ Արծվիկ Մինասյան (video) «Ռազբորկա»՝ Վարդան Ղուկասյանի որդու աջակիցների և իրավապահների միջև Ագնեսա Խամոյանը մանրամասներ պատմեց իր մեքենայի թալանից (video) Մոսկվայի ակնկալիքները Բաքվից և Հայաստանից «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»․ Իսրայելի պաշտոնաթող գնդապետ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց են Նորություն թոշակառուների համար Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Տեր Արամն Աննա Հակոբյանին Հովհաննավանքում հյուրընկալել է 2024-ի մայիսին. Տեր Մուշե քահանա Թավշիստները պնդում են, որ դուք երազում էիք այն մասին, որ Արցախը հանձնվի, որ Հայաստանը վերածվի թուրքա–ադրբեջանական տանեմի "դուքյան"-անցուղու․․․ Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող» #ՀԻՄԱ․ Ռուսաստանը անցնելու է պլան Բ-ի․ սրանց վիճակը շատ ծանր է լինելու․ վերլուծաբան (video) Մտածում ենք` թշնամու ձեռքի գործն է. ինչպե՞ս նռնակը հայտնվեց Շատջրեքի դաշտում ու խլեց երիտասարդի կյանքը #ՈՒՂԻՂ․ Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան (video) Ինչ է ասել Քըլըչը Հայաստան այցից առաջ ՔՊԿ էլիտայի նորացված ռեյտինգը՝ ըստ նիկոլիզմի շկալայի Քըլըչի այցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության դիմաց Մալիշկայում ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան ՄԻԵԴ–ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետն ազատվել է պաշտոնից Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ Խուզարկություններ՝ ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում․ ձերբակալվածներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am