Սերժ Սարգսյանը դժգոհ է Տիգրան Սարգսյանից

Սերժ Սարգսյանն իր աշխատավայրում բավականին խորհրդանշական  հանդիպում և երկխոսություն է  ունեցել  ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:  Հանդիպման ընթացքում, ինչպես նշվում է նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա: «Մենք միասին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի ակունքներում էինք, և այդ միությանն անդամակցելով՝ ակնկալիք ունեինք էապես բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը: Ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»,- Տիգրան Սարգսյանի հետ զրույցի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Փաստացի  Հայաստանի նախագահը  շատ բաց տեքստով ասել է, որ Հայաստանի բնակչությունը դժգոհ է ԵԱՏՄ-ից, ասել կուզի նաև Տիգրան Սարգսյանից: Սա Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ –ում ծավալած գործունեության առնչությամբ    շատ կոնկրետ դժգոհություն է: Հայաստանի հանրությունը  դժգոհություններ ունի շատ ու շատ հարցերի առնչությամբ, սակայն դրանք  պաշտոնական հանդիպումների Սերժ Սարգսյանը որպես կանոն չի բարձրայանում:  Այս անգամ հանրության անունից նա փաստացի հայտնել է իր սեփական դժգոհությունը: Դժգոհելու առիթ Սերժ Սարգսյանը իհարկե ունի՝ Հայաստանի տնտեսության վրա ԵԱՏՄ-ի անդակացության հետևանքներն առայժմ միանշանակ բացասական են: Անդամ երկրներից դեպի Հայաստան կատարվող ներմուծումների ժամանակ մաքսատուրքերի զրոյական դրույքաչափերի սահմանումը բացասական հետևանքն է  ունեցել պետական եկամուտների վրա, իսկ ընդահանուր  տարածքից ՀՀ բյուջե ակնկալվող մուտքերը նախատեսվածից մի քանի անգամ պակաս են եղել՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացամամբ: Միակ դրական իրողությունը, որով կարող էր փոխհատուցվել   ԵԱՏՄ անդամակցության բացասական հետևանքները, հայկական ապրանքների արտահանումն է դեպի Ռուսաստան և միության անդամ այլ երկրներ: Բայց այստեղ էլ էական առաջընթաց ու լուրջ ձեռքբերումներ կարելի է ասել չկան: ԵԱՏՄ 150 մլն-անոց շուկան հայկական ապարանքի սպառման ծավալների աճ այդպես էլ չապահովեց: Հակառակը,  հայկական ապրանքը ռուսական շուկայում լուրջ խոչընդոտների է  հանդիպում: Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովը վերջերս հայտարարեց կոնկրետ ռուսական   ընկերությունների անուններ, ոքվեր անօրինական ճանապարհով խոչընդոտել են հայկական ապարանքի իրացմանը: Ի՞նչ է արել ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ տարածքում հայ տնեսվարողներին աջակցելու և հայկական ապրանքի  իրացման շուկաների ընդլայնմանը նպաստելու առումով: Ըստ էության ոչ մի շոշափելի բան: Ժամանակին, երբ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, շատ էր խոսում Հայկական աշխարհ վիրտուալ  գաղափարի մասին: Դժվար է ասել՝  հիմա, երբ նա ԵԱՏՄ կոլեգիայի նախագահն է, կրու՞մ է իր մեջ  Հայկական աշխարհի գաղափարը: Եթե այո, դա պետք է երևար Հյաստանի տնտեսության  վրա ազդեցությունից:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video) «10-ը լավ թիվ է»․ «Հայաստան» դաշինքն իր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած 10-րդ ուժն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am