Այսօր` փետրվարի 4-ին, ԱԺ-ում շարունակվում է ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել ընտրված կենսական նշանակության ճանապարհները, մասնավորապես գյուղական համայնքներն արդի ճանապարհային ցանցի միջոցով կապել մայրուղիներին և հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ խեղճ պատգամավորները ընկել են հայտնի պատմության օրը, երբ ասում են արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին՝ ստացվում է, որ քննադատությունները, մոտեցումները բոլորինը նույնն է:
«Հիմա հաջողվել է մի հատ էլ վարկ բերել, մի մասը հասցեագրված օգտագործման է գնալու, իսկ մի մասը` մտնում ենք նախընտրական շրջան, ահա մնացածը թողենք անհասցե: Ինչո՞ւ պետք է հաստատեն մի վարկ, որ չգիտեն ինչի վրա պետք է ծախսվեն: Այս վարկային ծրագիրը քաղաքականություն է, միայն գումար չէ, պետության սոցիալական վիճակի խնդիր չէ: Սրա տակ դրված են խորը քննարկված, մշակված ծրագրեր, թե ինչ պետք է արվի, ինչու համար ենք այս գումարները բերում»,- հայտարարեց նա:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը