ՀԺԿ-ն կշարունակի համագործակցությունը. Ստեփան Դեմիրճյան
Այսօր ՀԱԿ 2-րդ համագումարում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իրենք շարունակելու են համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ: «Տարիներ շարունակ ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համագործակցությունը ուղղված է եղել երկրում Սահմանադրական կարգի հաստատմանը և այսօր էլ ՀԺԿ-ն պատրաստ է այդ համագործակցությունը շարունակել, համատեղել ջանքերը երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու համար»,-ասաց նա՝ նշելով, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի ամենակազմակերպված և ազդեցիկ ընդդիմադիր ուժերից մեկն է:
