Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1966 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.10C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C
