ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի քննարկմանը այսօր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արտահայտած մտքերին իր ելույթի վերաբերյալ. «Նա ինձ վերագրեց մտքեր, որոնք հերթով սկսեց ջախջախել: Ո՞վ է այս ամբիոնից ասել, թե Երեւանի լույսն ու գազն անջատեք ու տվեք մարզերին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հեղինե Բիշարյանին՝ պատգամավորական սոլիդարության համար: Պարոն Շարմազանովն իմ հասցեին ասում է՝ պրիմիտիվ մոտեցում եմ ցուցաբերում, որ ասում եմ համաչափ համայնքային զարգացում պետք է լինի ու գավառամտության քարոզ եմ անում, թե իբր մենք ասում ենք՝ մարզերում իրավիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր: Ո՞վ է այդ մասին բան ասել, մենք ասել ենք, որ մեղավորը իշխանությունն է: Մեղավորությունը մի գցեք մայրաքաղաքի վրա, այդ ճանապարհով հեռու չեք գնա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը