ՌԴ-ն հավանություն է տվել «Թուրքական հոսքի» նախագծի համաձայնագրի վավերացմանը
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։ Ինչպես հաղորդում է կառավարության կայքը՝ որոշումը կայացվել է դեկտեմբերի 15-ին նախարարների կաբինետի նիստին։ «Հավանություն տալ «ՌԴ–ի եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջեւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծին եւ այն ուղարկել Պետդումա սահմանված կարգով»,– ասված է հաղորդագրության մեջ:
