Դատախազությունը պահանջում է վերսկսել Բեռլուսկոնիի դեմ հետաքննությունը
Իտալական La Stampa–ն հայտնում է,որ Իտալական դատախազությունը պահանջել է վերսկսել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ «Ռուբիի գործով» հետաքննությունը,քանի որ նարնց կարծիքով, քաղաքական գործիչը կար ղ էր կաշառել այդ գործով ականատեսներին, լռության դիմաց նրանց վճարելով ընդհանուր առմամբ մոտ 10 մլն եվրո։
Սակայն Միլանի դատարանը դեռ որոշում չի կայացրել նոր հետաքննություն սկսելու մասին։
Հիշեցնենք, որ 2015-ի մարտին վերաքննիչ դատարանը որոշել է Բերլուսկոնիին արդարացնել «Ռուբիի գործով», որն այդպես է կոչվել Ռուբի մականունով մարոկացի աղջիկ Կարիմա էլ Մարուգի անունով, որը Բեռլուսկոնիի հետ ենթադրյալ ինտիմ հարաբերությունների պահին դեռ 18 տարեկան չկար։
