Արթուր Աբրահամը եւ Սյուզի Կենտիկյանը ճանաչվել են Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկներ
Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Այդ տիտղոսին Աբրահամն արժանանում է արդեն 7-րդ անգամ: Իսկ WBA վարկածներով լավագույնը ճանաչվել է Սյուզի Կենտիկյանը:
