Թրամփը խզել է Ադրբեջանի հետ պայմանագիրը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպությունը (Trump Organization) դադարեցրել է մի շարք երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ Trump Tower աշտարակի կառուցման հարցով համգործակցությունը, գրում է 1news.az-ը:Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Ալան Գարտենը: Գործակալությունը գրում է, որ ավելի քան 20 երկրներում Թրամփի սեփականությունը կարող է ազդեցության մեխանիզմ դիտարկվել: Բաքվում Trump Tower 33-հարկանի աշտարակի կառուցումն ավարտվել էր 2015թ., սակայն այդպես էլ չէր բացվել:
