«Նուբարաշեն» հոգեբուժարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում վիճաբանություն է տեղի ունեցել: Շրջանառվող այս լուրը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության լրատվական ծառայություն, որտեղից հաստատեցին, որ իրենք այդ մասին հաղորդում են ստացել: «Տեղի է ունեցել վիճաբանություն, կա վնասվածքներ ստացած անձ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասեցին ոստիկանությունից՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
