Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ն
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ժողովուրդը սպասում է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Այս տարի այդ միջոցառումը կլինի ավելի զուսպ և տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ «Երևանի 12 վարչական շրջաններում գտնվող բոլոր կենտրոնական տոնածառերը, մայր տոնածառը և ամբողջ քաղաքի տոնական լուսային ձևավորումները կմիացվեն դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին։ Այսպիսով, կմեկնարկեն տոնական ամանորյա միջոցառումները»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Նրա խոսքով` այս տարի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցող միջոցառումը կտևի մինչև հունվարի 1-ը` ժամը 01:00-ը։ Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը։
