Գլխավոր պաշտոնյաների ծախսերը փակ կլինեն. Վարդան Արամյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Գնումների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ երկրորդից երրորդ ընթերցման ընթացքում այս նախագծում կատարվել են ուղղակի սրբագրումներ ու տեխնիկական շտկումներ։«Քանի որ մամուլում շրջանառվում է, ասեմ, որ այդ դրույթը հոդված 15-ում է ամրագրված: Հանրապետության համար երեք կարևոր պաշտոնների արարողակարգային ծախսերը փակ անելով՝ մենք նորություն չենք ներմուծում, դա միջազգային ընդունված պրակտիկա է»,- նշեց նա:
