ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունվեց
Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 93, դեմ չկար, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամ ընդունեց նաև Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը: Կողմ՝ 94, դեմ՝ 2, ձեռնպահ 4 ձայների հարաբերակցությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 101 կողմ ձայներով։
