Փոփոխություններ՝ կենսաթոշակի հետգանձման մեխանիզմում
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ընդունվեց 80 կողմ, 1 դեմ և 18 ձեռնպահ ձայներով: Նախագծով հետ կգանձվեն այն գումարները, որոնք սխալմամբ կենսաթոշակառուին են վճարվել սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Կենսաթոշակի` ավելի վճարված գումարները կարող են հետ գանձվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա: Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը:
