Պայթեցվել է 1 բանկոմատ, մյուսը հավանաբար չեն հասցրել. թարմացվող. լուսանկարներ
Երևանի Սարյան փողոցներում այսօր առավոտյան բանկոմատ է պայթեցվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ դեպքով զբաղվում է Հայաստանի Քննչական կոմիտեն: Այնտեղից տեղեկություն ստանալ դեռևս չի հաջողվում:
Սարյան փողոցում այս պատկերն է։ Դեպքը կատարվել է լուսադեմին։ Ականատեսներ այս պահին չկան։
Բանկոմատը պատկանում է «ԱԿԲԱ» բանկին։
Այս պահին փակ է Բաղրամյան պողոտայում գտնվող ՎՏԲ բանկը։ Աշխատողներից մեկը «Ա1+»-ի թղթակցին հայտնել է, որ պայթուցիկ չի հայտնաբերվել, և ոչ էլ պայթյուն է եղել, սակայն ոստիկանները տեղանքում աշխատում են։



