Մի քանի պատգամավոր աղմուկով լքեց նիստերի դահլիճը
ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն արտահերթ նիստին ընդունվեց 93 կողմ, 0 դեմ և 11 ձեռնպահ քվեարկությամբ: «Կուսակցությունների մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին 94 պատգամավոր կողմ քվեարկեց, 2-ը դեմ, 4-ը՝ ձեռնպահ։ Օրենքի նախագծերի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին խնդրեց չլքել դահլիճը, քանի որ վերջին ընթերցմամբ կքննարկեն մի քանի նախագիծ ևս: Սակայն որոշ պատգամավորներ աղմուկով դուրս եկան նիստերի դահլիճից։
