Նոր տհաճ «անակնկալ» Սերժ Սարգսյանի համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Известия-ի հետ զրույցում, ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ կքննարկեն կազմակերպության անդամ երկրների սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանն արձագանքելու քայլերը. «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում մեր սահմանների շուրջ, ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն սպառազինություն ուղարկում, ենթակառուցվածք ստեղծում և հավելյալ չորս գումարտակ տեղակայում Արևելյան Եվրոպայում.. Ինչի՞ համար է դա արվում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, ի՞նչ է փոխվում ընդհանուր անվտանգության ոլորտում և ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, որ հետո ուշ չլինի: Հենց այս մասին է լինելու հանդիպումը...»։ Փաստորեն, ՀԱԿՊ-ը, որի անդամ է նաև Հայաստանը, պատասխան է պատրաստում ՆԱՏՕ-ին: Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են իրենց գործողությունների ծրագիրը Արևելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացման պայմաններում: Հայտնի է, որ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին, այժմ ընթանում է դրա նախապատրաստման աշխատանքը: Բորդյուժան ուղղակի սպառնում է. «Մենք չենք կարող լռել և ոչինչ չձեռնարկել՝ կողքից նայելով, թե ինչպես են մեր հարևան երկրները չափից ավելի զենք լցնում ու զորախմբեր տեղակայում»: Այսօր առայժմ պարզ չէ, թե նախկին Խորհրդային Միության տարածքում ստեղծված ռազմական դաշինքն ինչ քայլեր կարող է ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին հակազդելու համար: Պարզապես հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անցած հոկտեմբերին, Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե անհրաժեշտ է միջազգային ասպարեզում ծանրակշիռ դարձնել ՀԱՊԿ-ը: «Մենք պետք է ավելի լուրջ մակարդակի հասնենք, որպեսզի մյուս ռազմական միավորումները մեզնից չվախենան, բայց՝ հարգեն»,- հայտարարել էր Բելառուսի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, արձագանքելով այդ հայտարարությանը, «Իզվեստիա»-ին ասել է՝ «ռազմական հզորություններն ավելացնելու մասին առայժմ խոսք չկա, մեր ունեցածը մեզ բավարար է»: Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նաև մտքեր են փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, կենտրոնանալով Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա: Հայտարարվում է, որ այս գագաթնաժողովին ի վերջո կորոշվի նաև կազմակերպության ղեկավարի փոփոխության հարցը, որը ձգձգվում է արդեն շուրջ մեկ տարի: Նկատենք, որ դեռ անցած դեկտեմբերին ակնկալվում էր, որ ռոտացիոն կարգով կառույցի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը: Վերջին պահին, սակայն, ՀԱՊԿ խորհուրդը որոշեց մեկ տարով էլ երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը: Հարցը չլուծվեց նաև անցյալ հոկտեմբերին՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Ղազախստանի նախագահը հիվանդ լինելու պատճառաբանությամբ Երևան չժամանեց, Հայաստանի նախագահն էլ, առանց պատճառները մանրամասնելու, հայտարարեց, թե հարցը կքննարկվի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Թե ինչու նման՝ առաջին հայացքից ընթացակարգային հարցի շուրջ կառույցն արդեն մեկ տարուց ավելի է չի կարողանում համաձայնության գալ, լռում են բոլորը: Սակայն ռուս փորձագետները պնդում են՝ ժամանակն է, որ իր դիրքն ամրապնդելու համար ՀԱՊԿ-ն անցնի կոնկրետ գործողությունների: Այս շարքում առաջին հերթին նշվում է Սիրիան, առայժմ՝ մարդասիրական օգնության տեսանկյունից: «Օրինակ, ինչու՞ չկազմակերպել Սիրիային գոնե հումանիտար օգնության տրամադրումը ՀԱՊԿ-ի միջոցով»,- հարց է տվել ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, ընդգծելով՝ այդ գործում պետք է իրենց լուրջ ներդրումն ունենան ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: «Որպեսզի կառույցը դառնա անդամ երկրների անվտանգությունն իրապես ապահովող ինստիտուտ, անհրաժեշտ է, որ մասնակիցները չվախենան քաղաքական որոշումներ ընդունելուց: Խորհրդային անցյալին վերադառնալու մտավախությունն այս կամ այն չափով բարդացնում է ռազմական համագործակցությունը»,- իր հերթին պնդել է «Քաղաքական տեղեկատվության կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Չմանրամասնելով, թե հատկապես ինչ ոլորտում և ինչ հարցերի շուրջ են Մոսկվայում քաղաքական որոշում ակնկալում՝ ռուս փորձագետը, միևնույն ժամանակ, ընդգծել է՝ «Առայժմ ՀԱՊԿ-ն ընդամենը մի կառույց է, որտեղ առաջին հերթին Ռուսաստանն է ապահովում դաշնակիցների պաշտպանությունը»: Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ընդունվելիք որոշումները` կարող են բարդ վիճակում դնել Հայաստանին: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի հետ ունի որոշակի համագործակցություն, իսկ դա նշանակում է` միանալով ՀԱՊԿ-ի որոշումներին` էլ ավելի խորացնել Հայաստանի առանց այն էլ մեկուսացվածության աստիճանը: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video) Տղե՛րք, էդ մանդատը ոչ մեկին պետք չի գա, եթե․․․ Արծվիկ Մինասյանի ակնարկը (video) Հարձակում սպասե՞նք․ ես ձեզ ասեմ՝ ինչպես է այսօր Փաշինյանը պահում տիրադավներին․․․ տեր Վրթանես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am