ՊԵԿ-ի բանանային սուտը

Ձեզ ենք ներկայացնում ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումները՝ ՊԵԿ-ի բանանային ստի  մասին: Շաբաթներ առաջ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ «անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»: Այնուհետև, թե մեր և թե այլ թիմերի՝ մանրամասներ ներկայացնելու հարցումներին ի պատասխան, ՊԵԿ-ից, տեղեկություններ տրամադրելու փոխարեն, հայտնում էին «…ՊԵԿ-ն առավել կարևորում է շուկայում արդար մրցակցության միջավայրի ձևավորումը, ինչի արդեն իսկ տեսանելի առաջին արդյունքներից մեկն էլ բանանի շուկայում վերջին օրերին նկատվող գների շուրջ 200 դրամով անկումն է»: Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց նոյեմբեր ամսվա սպառողական ապրանքների (այդ թվում՝ մայրաքաղաքում բանանի) միջին գները: Ըստ դրանց, ի հեճուկս ՊԵԿ-ի, բանանի գները նվազել են ոչ թե 200, այլ ընդամենը 28 դրամով:

banan Ավելին, ինչպես երևում է գրաֆիկից, այս նոյեմբերին բանանն ավելի թանկ է եղել, քան մարտին կամ հուլիսին: Արդ, կարելի է արձանագրել, որ ՊԵԿ-ի կողմից բանանի գնանկման վերաբերյալ հրապարակված տվյալները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Հարկ ենք համարում նաև նկատել, որ թե՛ ՊԵԿ-ը և թե՛ դատախազությունը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չեն ներկայացնում մանրամասներ՝ կապված բանանի ներմուծման խոչընդոտման դեպքի հետ: Եվ քանի որ նախկինում ՊԵԿ-ը, որպես կանոն, բարեխղճորեն հարգում էր օրենքը և տրամադրում հայցված տեղեկությունները, հիմքեր կան կասկածելու, որ բանանի ներկրման խոչընդոտման ու ՊԵԿ-ի՝ տնտեսվարողին աջակցելու պատմությունը, գոնե մասամբ, հորինվածք է: Տեղեկացնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» արդեն դիմել է դատարան՝ պահանջելով ՊԵԿ-ին ու դատախազությանը պարտավորեցնել դեպքի առնչությամբ հայտնել մանրամասն տեղեկություններ: Մանսավորապես, հայցվում է հայտնել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում խոչընդոտումը, արդյո՞ք դեպքի առթիվ հարուցվել է քր. գործ, արդյո՞ք հայտնի են խոչընդոտողների անունները և դրդապատճառները, ինչպես նաև խնդրո առարկա բանանի քանակը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video) ԱՄՆ ամենամեծ ավիակիրը մեկ տարի ծովում գտնվելուց հետո վերադառնում է հայրենիք Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան Հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ պшտերազմի զnհերի մասին Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ֆրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ Զելենսկի Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրшվորներ Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Ռուբինյանց փողոցում բախվել են «BYD»-ն, «Audi»-ն, «Toyota Corolla»-ն, «Chevrolet Volt»-ը, «Hyundai»-ն, «Nissan»-ը և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը․ կա վիրավոր Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր Ռուբեն Ռուբինյա՛ն, նախագահի անունը տալուց առաջ լսի՛ր՝ պատասխան ես տալու․ Վահե Մովսիսյան (video) Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Օպերատիվություն, արագություն, անվտանգության ապահովում. ԶՊՄԿ-ի աշխատակիցների այս կարողություններն են ստուգվում ՆԳՆ ՓԾ հետ անցկացված ուսումնական վարժանքի ընթացքում Թուրքիայում ևս մեկ ընդդիմադիր նախկին քաղաքապետ է դատապարտվել ազատազրկման «Grand Candy» ընկերության «ISUZU»-ն վարած վարորդը, ով եղել է ոչ սթափ, բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել «Գերեզմանի վրա կանգնած «երջանկություն» վաճառողը սովորական «բառիգ» է». Ռուբեն Մխիթարյան «Բա համբալն ուրիշ ձևա՞ լինում, դե լսի՛ր»․ Արմենակ Դանիելյան (video) «Ավինյա՛ն, դու մայկա-տրուսիկ տպող․․․»․ Գագիկ Ծառուկյան (video) Նիկո՛լ, ու՞մ վրա ես գոռում․ վառված զինվորի մոր դիմաց դու քո խայտառակ վիճակը տեսա՞ր․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am