Հալեպի բոլոր թաղամասերից դուրս են մղել գրոհայիններին
Lenta.ru-ի փոխանցմամբ` է ՌԴ Գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը հայտնել է,որ Հալեպում սիրիական բանակը շարունակական գրոհների արդյունքում դուրս է մղել գրոհայիններին՝ նրանց կողմից վերահսկվող բոլոր թաղամասերից: «Սիրիական բանակը մարտերի ընթացքում ավելի քան 900 գրոհայինների է ոչնչացրել, ինչպես նաև տասնյակ միավոր ծանր սպառազինման տեխնիկա:Ավելի քան 3000 գրոհայիններ ինքնակամ դուրս են եկել Հալեպից, նրանց մեծամասնությունը համաներում է ստացել», - ընդգծել է նա: Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ Գլխավոր հրամանատարության ղեկավարը հայտարարել էր, որ արևելյան Հալեպից գրոհայիններին և նրանց ընտանիքի անդամներին դուրս բերելու համար հումանիտար միջանցք էր ստեղծվել:
