Ռուսական հարձակումը շարունակվում է

«Թուրքական հոսքի» իրագործման ժամկետները կհստակեցվեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումից հետո, երեկ հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի անդամ Օլեգ Ակսյուտինը։ ««Թուրքական հոսքը» նախատեսված է Թուրքիայի և Եվրոպայի հարավային և հարավարևելյան երկրների շուկաներ հավելյալ մատակարարումների ապահովման համար։ Նախագծի իրագործման ժամկետները կհստակեցվեն ռուս-թուրքական փոխհարաբերությունների նորմալացումից և երկրների միջև միջկառավարական համաձայնագրերի ստորագրումից հետո»,- ասել է նա։ Իսկ Անկարան, ինչպես նախկինում, «Թուրքական հոսքը» գնահատում է որպես կոմերցիոն նախագիծ և կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է բանակցություններ անցկացնեն համաձայնագրի մանրամասների վերաբերյալ։ Նման հայտարարություն է արել Վաշինգտոնում թուրքական առաքելության ղեկավարի տեղակալ Թուգայ Թունջերը։ «Եթե Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ անցկացնել, մենք կարող ենք գալ և քննարկել դա… Երկու կողմերը պետք է նստեն և քննարկեն համաձայնագրի մանրամասները, ինչպես մենք դա արել ենք 10 տարի առաջ՝ «Երկնագույն հոսքի» պարագայում»,- ասել է Թունջերը։ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական, առևտրային փոխադարձ «սպառնալիքները» շարունակվում են... Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ֆարուք Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում կարող է հրաժարվել ցորենի ներկրումից։ Դա կլինի Ռուսաստանի սննդային էմբարգոյի պատասխանը, որը մտցվել է «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո։ Չելիքը հայտարարել է, որ հրաժարվելով թուրքական բանջարեղենից ու մրգերից՝ Ռուսաստանը Թուրքիային զրկել է տարեկան 750 միլիոն դոլարից։ Նա ընդգծել է, որ թուրքական հարվածը կարող է լինել ավելի ուժեղ, քանի որ Անկարան գնում է միայն 1.1 միլիարդ դոլարի ցորեն. «Եթե մենք դադարեցնենք ցորենի ներկրումը Ռուսաստանից, ապա կհասցնենք շատ ավելի մեծ հարված։ Սակայն մենք դա չենք անի, մենք համբերատար ենք»։ Չելիքը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից ու քաղաքական հակամարտությունը չտարածել գյուղմթերք արտադրողների վրա։ Ռուսաստանը մեկ այլ անակնկալ էլ է նախապատրաստել Թուրքիայի համար` Պետդումայում առաջարկում են Թուրքիան ճանաչել ահաբեկչությանն աջակցող երկիր: Պետդումայի պատգամավոր, Կոմկուսի կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը կարծում է, որ անհրաժեշտ է Թուրքիան ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասնակցությունը Սինայում ռուսական A321 օդանավի կործանմանը, ապա ճանաչել այն ահաբեկչական։ Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռուսական օդանավում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է պատրաստած լինել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ «Ինչ վերաբերում է ուղղակիորեն Թուրքիային, ապա, հաշվի առնելով մեր երկրին վաղուց պատերազմ հայտարարած ԴԱԻՇ-ի հետ Անկարայի հանցավոր կապերի մասին անհերքելի ապացույցները, Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռներ Թուրքիան «ահաբեկիչներին աջակցող պետություն» ճանաչելու գործընթացը`դրանից բխող բոլոր միջազգային հետևանքներով»,- հայտարարել է Օբուխովը: Ռուս-թուրքական շարունակվող լարվածության ֆոնին ուշագրավ տեղեկություններ ի հայտ եկան Թուրքիայում հյուրանոցային տուրիզմի վերաբերյալ: Պարզվում է, Թուրքիայում վաճառքի է հանվել 1300 հյուրանոց: Ասել է թե, Թուրքիայի զբոսաշրջային ինդուստրիան ճգնաժամ է ապրում: Թուրքիայի հյուրանոցատերերը աճուրդի են հանել շուրջ 1300 հյուրանոց Էգեյան ու Միջերկրական ծովերի ափերին՝ կապված երկրում անվտանգության իրավիճակի վատթարացման ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամի հետ, գրում է Ստամբուլի Zaman թերթը: Պարբերականը նշում է, որ երկրի զբոսաշրջային ինդուստրիան ներկայում ապրում է իր պատմության մեջ վատագույն ճգնաժամը: Թերթը հյուրանոցների վաճառքի պատճառներ է նշում տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը եվրոպական երկրներից, ամրագրված համարների չեղյալ հայտարարումն ու հյուրանոցատերերի՝ բանկերին ունեցած պարտքերը: Պարբերականը գրում է, որ այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 30 միլիարդ թուրքական լիրա (ավելի քան 10 միլիարդ դոլար): Ամենից շատ թվով հյուրանոցներ են վաճառքի հանվել Անթալիայում, որն առավել շատ է միտված դեպի ռուսական շուկան՝ մոտ 410 հյուրանոց, որից 120-ը՝ հինգաստղանի: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ավելի քան 100 զբոսաշրջային ընկերություն ցանկություն է հայտնել դուրս գալ բիզնեսից: Համաձայն Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության վիճակագրական տվյալների՝ 2015թ. Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը 2014-ի համեմատ նվազել է 18,6%-ով ու կազմել 3,65 մլն մարդ: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am