Վարչապետը ներկա է գտնվել Արմեն Երիցյանի հոգեհանգստին
Սուրբ Սարգիս եկեղեցում ընթանում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, քաղաքացիներ։
