Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․Արսեն Ավակով
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Կիևի Կնյաժիչի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է 5 իրավապահ: Նշենք, որ Կնյաժիչի ավանում Պահպանության պետական ծառայության, որը Ազգային ոստիկանության կազմում է, և Ազգային ոստիկանության ստորաբաժանման աշխատակիցների միջև փոխհրաձգության հետևանքով զոհվել է 5 իրավապահ։ «Իմ հրաժարականի մասին երկար ժամանակ է, ինչ խոսում են։ Ես պատրաստվում եմ հետևություններ անել և շարունակել իմ աշխատանքը»,-ասել է Ավակովը լրագրողներին։
