«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է սպառնալ ՀԱՊԿ անվտանգությանը». Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, թե ինչը կարող է ազդել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:Ըստ նրա՝ դրանց թվում են թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Ես երեք կատեգորիայի խնդիր եմ տեսնում, որոնց մենք կբախվենք։ Առաջինը թեժ կետերն են՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, նաև կազդեն Իրաքը, Եմենը։ Երկրորդ խմբի խնդիրները ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ»,- ասել է նա լրագրողներին Պետդումայում։
