10 չարիք, որ պետք է բացառել քաղաքական կյանքում. Արմեն Աշոտյանի
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ Հայաստանի քաղաքական կյանքում բոլորս միասին պետք է բացառենք 10 չարիք: Ըստ Արմեն Աշոտյանի՝ այդ չարիքներն են՝ «դեբոշը, զոռբայությունը, պատվերը, ծայրահեղականությունը ամբոխավարությունը, վիրավորանքը, ուժի սպառնալիքը բռնությունը, օտարի շահ սպասարկելը, անհանդուրժողականությունը»:
